Saturday, June 19, 2010

Ինչո՞ւ էին դադարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները

Tert.am. 19-6-2010- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների դադարի պատճառը հայ–թուրքական կարգավորման գործընթացն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ քաղաքագետի՝ հույս կար, որ հայ–թուրքական գործընթացը կբերեր արդյունք, ինչի սպասումներ ունեին և՛ հայերը, և՛ թուրքերը։ Ինչ վերաբերում է Մադրիդյան նորացված սկզբունքներին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ «Մադրիդյան նորացված սկզբունքներ» փաստաթուղթ իրականում չկա, և դա Ադրբեջանի համար միջոց է՝ արտահայտելու իր դժգոհությունը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ։ Քաղաքագետն ընդգծեց, որ խոսքը սկզբունքների մասին է, քանի որ որևէ ստորագրված փաստաթուղթ չկա։

No comments: