Tuesday, June 22, 2010

Գերմանական առաջատար լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նախագահ Սերժ Սարգսյանի այցի հետ կապված

Panorama.am. 21-6-2010- Գերմանական առաջատար լրատվամիջոցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիա կատարած այցի կապակցությամբ: Մասնավորապես, «Süddeutsche Zeitung» թերթը լայնածավալ հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին և հարևանների հետ հարաբերություններին: Բացի այդ` նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու գերմանական առաջատար «Deutsche Welle» հեռուստաընկերությանը: Հիշեցնենք, որ նախագահ Ս. Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ, կհանդիպի նաև ԳԴՀ տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հունիսի 23-ին նախագահը կվերադառնա Հայաստան:

No comments: