Monday, June 21, 2010

Ռուբեն Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի կազմում ընդգրկված երկու ծանրորդներից հաջող հանդես եկավ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, ով նվաճեց չեմպիոնի կոչումը։ Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 180 կգ և գրավեց առաջին հորիզոնականը։ Հրումում Ռուբենը գլխավերևում պահեց 212 կգ-անոց ծանրաձողը և երկամարտի 392 կգ արդյունքով գրավեց առաջին հորիզոնականը։ 380 կգ-ով երկրորդն էր Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուրբեկ Նանիևը։

No comments: