Friday, June 18, 2010

ԻՍՐԱՅԵԼԻ` ԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՔՐԻԿ ԸՆԴԱՌԱՋ ՔԱՅԼԸ

«ԱԶԳ», 18-06-2010- «Ազգը» հունիսի 8-ի համարում տեղեկացրել էր, որ ի պատասխան Թուրքիայի մեղադրանքների, իսրայելցի մի խումբ ուսանողներ պատրաստվում են նավով օգնություն տանել Թուրքիա` տեղի հայերին ու քրդերին: Ավելին` հրեա ուսանողները նշել էին, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, եւ իրենք պատրաստվում են բարձրաձայնել այն Ստամբուլում եւ Անկարայում: Սակայն, ըստ «Պանորամա.ամ» կայքի, որն էլ իր հերթին հղում է անում թուրքական «Զաման»-ին, իսրայելական կառավարության միջամտությունից հետո այս նախաձեռնությունը տապալվել է: Իբրեւ պատճառաբանություն նշվում է. «Երբ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են Մեքսիկական ծոցի նավթային ճգնաժամն ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այդ տեսակ նախաձեռնությունները վնասակար կլինեն Իսրայելի համար ու կհիշեցնեն երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակումը թուրքական նավի վրա»: Ինչ խոսք, Մեքսիկական ծոցի նավթային ճգնաժամն ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չեն կարող արգելել իսրայելցիներին մեկ անգամ եւս «հիշեցնել» իրենց մասին. հետեւաբար այս քայլը միայն ուղղված է գոնե ինչ-որ չափով թոթափելու թուրք-իսրայելական լարվածությունը, որից, անշուշտ, տուժում են երկու կողմերն էլ:

No comments: