Tuesday, June 22, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ. Վերջին միջադեպերը նյարդերի խաղ են

Aysor.am. 21.06.2010- ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի վաշինգտոնյան և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի տարածաշրջանային այցերից հետո բանակցային գործընթացում կարող են տեղի ունենալ շատ լուրջ գործընթացներ, բայց մինչ այդ` իրավիճակը կմնա լարված և բարդ: Այդ մասին 1նյուզ.ազ-ին հայտնել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա կարծիքով, վերջին միջադեպը չի կարող վերաճել լայնամասշտաբ պատերազմի, քանի որ զուտ «նյարդների խաղ է»: «Զորքերի շփման գծում վերջին ժամանակներում տեղի ունեցած միջադեպերը նյարդների խաղ են: Հասկանալի է, մեզ չի գոհացնում, թե ինչպես է իրեն պահում բանակցութունների ժամանակ հայկական կողմը, իսկ հայերը ցանկանում են ցույց տալ, որ իրանք նույնպես պատրաստ են պատասխանել Ադրբեջանին: Բայց ցանկացած դեպքում ես չեմ կանխատեսում, որ դա կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների»,- ասել է նա: Այն հարցին, թե վերջին իրադարձությունների պայմաններում ինչպե՞ս իրենց կդրսևորեն միջնորդները, քաղաքագետը նշել է, որ «նրանք կցավակցեն, կոչ կանեն կողմերին շարունակել երկխոսությունը, բայց հակամարտությանը չեն խառնվելու»: Ռ. Մուսաբեկովը գտնում է, որ տարածաշրջանային դերակատարները չեն միջամտելու տվյալ գործողություններին, եթե հակամարտությունը չմտնի Հայասատանի տարածք: «Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է շունչ քաշի և չփորձի կանխատեսել բոլոր հնարավոր ռիսկերը: Մենք պետք է ուժեղացնենք մեր ծովային սահմանները: Բացի այդ` նման ռիսկերի նվազեցմանը կօժանդակի նաև ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության վերականգնումը և Թուրքիայի հետ ռազմական խորհրդակցությունները»,-ասել է քաղաքագետը:

No comments: