News.am. 8-7-2010- Ամերիկյան Հոլիվուդ քաղաքում 4 հայաստանցիների սպանության մեջ մեղադրվող Ներսես Գալստյանը երեքշաբթի օրը Լոս-Անջելեսի դատարանում հրաժարվել է ընդունել իրեն մեղսագրվող արարքը: Այդ մասին հաղորդում է myfoxla.com կայքը:
Սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ին՝ North Holywood-ի Hot Spot ռեստորանում, երբ մի խումբ հայեր նշում էին իրենց մահացած ընկերների մեկի ծննդյան տարեդարձը: 26-ամյա Ներսես Գալստյանն ու նրա եղբայրը վիճել էին հավաքվածների հետ եւ կրակ բացել: Արդյունքում սպանվել էին 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը, եւս մի քանի հոգի վնասվածքներ էին ստացել: Ոստիկանության փոխանցմամբ, բոլոր սպանվածները եւս ծագումով Հայաստանից էին:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնաբերել էր հանցագործին Վաշինգտոնում՝ Կենմոր շրջանում:
Գալստյանին, եթե նրա մեղքն ապացուցվի, սպառնում է մահապատիժ:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment