Thursday, July 22, 2010

Իսրայելում աշխատող դիվանագետը տանից փախել է` կնոջ փոխարեն իր հետ տանելով 40 կատուներին

HayNews.am.21-7-2010- Իսրայելում Լատինական Ամերիկայի երկրներից մեկի դեսպանը, օգտվելով կնոջ բացակայությունից, տանից փախել է`իր հետ տանելով 40 կատուներին: Այսպես, լատինաամերիկյան դիվանագետի կինը մեկնել է Եվրոպա` մասնակցելու նախորդ ամուսնությունից իր դստեր հարսանիքին: Դեսպանն էլ, օգտվելով առիթից, վերցրել է իր հագուստները, թանկարժեք իրերն ու նույնիսկ իր կնոջ խնամած բոլոր 40 կատուներին ու հեռացել: Հարսանեկան խնջույքից բարձր տրամադրությամբ վերադարձած կինը, որ դատարկված է գտել իր տունը, լրագրողներին հայտարարել է, որ ամենից շատ ցավում է կատուների համար: Իսրայելի արտգործնախարարությունը դիմել է լատինաամերիկյան տվյալ երկրին` պահանջելով հոգ տանել լքված կնոջ մասին, ում ամուսինը նրան «փոխարինել է» 40 կատուներով:

No comments: