Panorama.am. 21-7-2010- Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ, լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Նիկ Քլեգն հայտարարել է, թե 2003 թ-ին ամերիկյան և բրիտանական զորքերի ներխուժումն Իրաք անօրինական է եղել: Քլեգն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանում, Միացյալ Նահանգներում այցով գտնվող վարչապետ Դեյվիդ Քեմերոնի փոխարեն ելույթ ունենալիս,-հայտնում է Ռոյթերսը (Reuters):
Հիշատակելով Իրաք ներխուժման տարիներիներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեկ Ստրոյին, Քլեգն ասել է, թե հուսով է, որ մի օր կտեսնի վերջինիս հրապարակված հուշերը, որտեղ «Ստրոն կպատմի ամենասարսափելի որոշումներից մեկում, այն է Իրաք ներխուժման հարցում իր դերակատարաության մասին»:
Ավելի ուշ, մեկնաբանելով փոխվարչապետի հայտարարությունը, Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչն հայտարարել է, թե Քլեգն արտահայտել է իր անձնական տեսակետը, իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն կառավարության դիրքորոշմանը իրաքյան պատերազմի հարցում , այն դեռևս հստակեցված չէ:
Հատկանշական է, որ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման օպերացիայի տարիներին ներկայիս վարչապետ Քեմերոնն ու պահպանողական կուսակցության այլ ղեկավարներ սատարում էին բրիտանական զորամիավորումների մասնակցությունը պատերազմին:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment