News.am. 21-7-2010- Չնայած ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հավաստիացումներին՝ Թուրքիայի դիվանգիտական աղբյուրները համոզմունք են հայտնում, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին նախընթաց հայ-թուրքական սահմանը կբացվի: Ինչպես հայտնում է Journal of Turkish Weekly-ն, եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա Թուրքիան թույլ կտա, որպեսզի ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան միջոցները տեղափոխվեն իր տարածքով, ավելի ստույգ՝ Դողուգափըով (խոսքը Թուրքիայի հյուսիս-արեւելյան նահանգի՝ Կարսի մասին է): Աղբյուրները հավելում են նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը ժամանակավոր բնույթ է կրելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 11-17-ը՝ Հայաստանի Կոտայքի մարզում: Այդ իրադարձությանը նախընթաց՝ Թուրքիայից ստացվում են իրարամերժ տեղեկություններ: Սկզբում, վկայակոչելով Կարսի նահանգապետին, հայտարարվեց, թե Թուրքիան չի բացառում հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացումը: Այնուհետ այս տեղեկատվությունը հերքեց Թուրքիայի ԱԳ նախարարը: Ընդ որում՝ նրա այդ մեսիջ-երաշխիքը ակնհայտորեն հասցեագրված էր սոսկ Ադրբեջանին: Եւ ահա թուրքական լրատվամիջոցները կրկին արծարծում են այդ թեման: Նշանակում է, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ հասարակությանը մտահոգող այդ հարցում, ինչպես որ հայտարարում է այդ երկրի՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment