Friday, July 30, 2010

Հայազգի երաժիշտը Ախթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես

News.am. 30-7-2010- Ստամբուլում ծնված հայտնի դաշնակահար Շահան Արծրունին Ախթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես գալու: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե հայազգի Շահան Արծրունին նախորդ ամիսներին Նյու Յորքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության հետ բանակցություններ է վարում` սեպտեմբերի 19-ին Վանում համերգով հանդես գալու համար: Թուրքիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ խորհրդակցել է Վանի նահանգապետարանի եւ «Վանի 100-րդ տարի» համալսարանի հետ, որոնք նույնպես աջակցություն են հայտնել հիշյալ մտահղացմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն, միեւնույն ժամանակ, համերգի կազմակերպման հարցում համագործակցում է Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ: Նշենք, որ սեպտեմբերի 19-ի մոտենալուն պես Թուրքիան ավելացնում է իր կողմից այսպես ասած «ժեստերը» Հայաստանի նկատմամբ` օգտագործելով Ախթամարի խաղաքարտը:

No comments: