Friday, July 30, 2010

Հասան Ունալ. Թուրքիայի ԱԳՆ-ն վերածվել է արտաքին քաղաքական հարցերով տեղեկատվական կազմակերպության

Panorama.am. 30-7-2010- Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության փոխղեկավար Հասան Ունալը տարածել է գրավոր հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է, որ «զրո խնդիր և խորքային ռազմավարություն» կարգախոսով հռչակված թուրքական արտաքին քաղաքականությունը կատարելապես ձախողված է, խորտակված: Որպես ասվածի ապացույց վկայակոչվում են Հայաստանի նկատմամբ վարած Անկարայի քաղաքականության անհաջողությունը, Կիպրոսի հարցի լուծման անկարողությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացումը և այլն: Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` Ունալը դատապարել է նաև Թեհրանի հանդեպ Անկարայի վարած քաղաքականությունը` նշելով, որ Իրանի հետ այդտեսակ մերձեցումը կարող բացասական հետևանքներ առաջացնել Վաշինգտոնից: «Թուրքիայի արտգործնախարարը պայուսակը ձեռքին դռնեդուռ ընկնելով և «լուծելու հարց կա°» ասելով` դեռևս չի նշանակում, թե արտաքին քաղաքականություն է վարում: Թուրքիայի արտգործնախարարությունը թերևս վերածվել է արտաքին քաղաքական հարցերով տեղեկատվական և խորհրդատվական մի կազմակերպության»:

No comments: