Monday, July 19, 2010

Բացահայտված է Ջակոնդայի գաղտնիքներից մեկը

Aysor.am- 17.07.2010- Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են Մոնա Լիզայի գաղտնիքներից մեկը, որը թաքնված է եղել 30 շերտ ներկի տակ: Յուրաքանչյուր շերտը 40 միկրոմետր հաստություն ունի, ինչը 2 անգամ բարակ է մարդու մազից և 1000 անգամ փոքր միլիմետրից: Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ Լեոնարդո Դա Վինչին, Ջակոնդային նկարելիս, երանգներ ստանալու նոր մեթոդ է ընտրել: Նա պղնձի փոխարեն օգտագործել է մանգանի օքսիդ: Այս ամենը բացահայտվել է ռենտգենյան ուսումնասիրության միջոցով: «Որպեսզի վերլուծենք տվյալները և նոր տեղեկատվություն ստանանք շերտերն անելու վերաբերալ, մենք նոր ծրագիր ենք ապահովել: Երբ դուք նկար եք նկարում, դուք պետք է ներկը քսեք շերտը շերտի հետևից: Օրինակ, դեմքի գույնը ստանալու համար պետք է նախ քսել սպիտակ գույնը, ապա վարդագույնը: Ջակոնդայի պարագայում օգտագործվել է յուղի և սոսնձի հատուկ խառնուրդ, որին հավելել է շատ քիչ քանակությամբ ներկեր: Եվ այդ խառնուրդի շնորհիվ նրան հաջողվել է ստեղծել զարմանալի 3D-տպավորություն: Ի միջիայլոց, շատերը բարկանում էին Դա Վինչիի վրա, որ նա իր նկարի վրա աշխատում է այդքան երկար: Բանը նրանում է, որ նրանից երկար ժամանակ է խլել բույսերից և մի շարք բաղադրիչներից ներկեր պատրաստելը, որը և օգտագոծել է»,- պատմել է Լուվրի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ուոլտերը: Աղբյուրը հայտնում է նաև, որ գիտնականներն աշխատելու համար ունեցել են ընդամենը 4 ժամ: Դա առավելագույն ժամանակն է, որը թույլատրված է նկարի վրայի պահպանիչ ապակին հանելու համար:

No comments: