Thursday, July 29, 2010

Չկասկածեք` ասում է թուրք պետնախարարը

Report.am. 29-7-2010- Ելույթ ունենալով Բաքվում անցկացվող ադրբեջանա-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ, Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չագլայանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: «Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձման և տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Թուրքիան, ելնելով Ադրբեջանի հետ ունեցած եղբայրական հարաբերություններից, Ղարաբաղի հարցում միշտ կպաշտպանի ադրբեջանական կողմին, և դա ոչ ոքի մոտ չպետք է կասկած հարուցի»,- ասել է թուրք նախարարը:

No comments: