Thursday, July 29, 2010

«Իրանի հավաքականը խաղաոճով նման է Իռլանդիային». Վարդան Մինասյան

HayNews.am. 29-7-2010- Հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականն օգոստոսի 11-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի հավաքականի հետ: Այդ օրը ՖԻՖԱ- ի օրացույցով ընկերական հանդիպումների օր է և բազմաթիվ այդպիսի խաղեր են կայանալու: Մեր հավաքականը, ի տարբերություն շատերի, միայն երեկ Իրանի հետ համաձայնության եկավ մրցախաղի անցկացման շուրջ: Հանդիպման կարևորությունը շատ մեծ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ArmSport.am–ի հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում այդ խաղի կայացումը. “Սա կլինի ստուգողական վերջին խաղը “Եվրո- 2012-ի” ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Այս առումով, հանդիպումը կարևոր նշանակություն ունի:Լավ է, որ մրցակիցն էլ Իրանի հավաքականն է, որը դավանում է ուժային ֆուտբոլ: Այսինքն` խաղում է գրեթե նույն ոճով, ինչ Իռլանդիայի հավաքականը, որի հետ ընտրական մրցաշարում կանցկացնենք մեր մեկնարկային հանդիպումը”: Գլխավոր մարզիչը հարևան երկրի հավաքականին ուժեղ մրցակից է համարում. “Իրանի հավաքականն Ասիայի լավագույն թիմերից է: Եթե նա ընդգրկված լիներ ընտրական մեր խմբում, կարծում եմ` կպայքարեր եզրափակիչի ուղեգրի համար”:

No comments: