Thursday, July 29, 2010

Ադրբեջանը լկտիաբար շարունակում է Արցախի մշակութային արժեքների ապօրինի «սեփականաշնորհումը»

News.am. 29-7-2010- Ադրբեջանն իր բողոքն է հայտնել այն երկրներին, որոնք մասնակցում են քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկում` Ղարաբաղում գտնվող Ազոխի քարանձավի պեղումներին: Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության բաժնի վարիչ Արիֆ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային, Մեծ Բրիտանիային եւ Իռլանդիային` Բաքվում այդ երկրների դեսպանատների միջոցով: Նամակում ասվում է, որ նմանատիպ գործողությունների իրականացումն Ադրբեջանի տարածքում, առանց այդ երկրի թույլտվության՝ հակասում է միջազգային կոնվենցիաներին: Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը դիմում է հղել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք հետ կանչեն իրենց մասնագետներին: Բացի այդ, Արիֆ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատրաստվում է դիմել այդ երկրներին, որպեսզի նրանք զգուշացնեն իրենց ընկերություններին` Ազոխում ընթացող պեղումների անօրինականության վերաբերյալ:

No comments: