Saturday, July 17, 2010

Կաստրոն Իրանի վրա հնարավոր հարձակումից «լուրջ վտանգ» է տեսնում

Aysor.am. 17-7-2010- Կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Գավանայում հանդիպում է ունեցել արտասահմանում Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչների հետ` քննարկելու «լուրջ վտանգները», որոնք սպասվում են մարդկությանը` Իրանի կամ ԿԺԴՀ-ի վրա հնարավոր հարձակման դեպքում: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: Համաձայն Կոմանդանտեի` ճնշումը, որը ներկայումս գործադրվում է Իրանի հանդեպ, հիշեցնում է 50-ական թվականներին ասիական երկրի կառավարության ղեկավար Մոհամեդ Մոսսադիկի հանդեպ իրականացվածը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությամբ` հեղաշրջման արդյունքում Մոսսադիկը գահընկեց արվեց այն բանի համար, որ ազգայնացրել էր Իրանի նավթարդյունաբերությունը, ասել է Կաստրոն: Ֆիդել Կաստրոն հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումը կառաջացնի լայնածավալ ռազմական հակամարտություն: «Բոլոր պատասխաններն արդեն ծրագրված են: Դա վայրկյանների հարց է», - նշե է Կաստրոն:

No comments: