Saturday, July 17, 2010

Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հետ

News.am. 17-7-2010- Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հետ: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություն չի արվել: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում կայանալու էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հարցի քննարկման նպատակով: ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովն ընթանում է Ղազախստանում հուլիսի 16-17-ին:

No comments: