Monday, July 19, 2010

«Եթե Ադրբեջանը խախտի զինադադարը, մեր կոմպրոմիսը կլինի այն, որ մենք չենք գրավի Կիրովաբադը»

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոմպրոմիսի կողմնակից եմ: Հետաքրքիր է լինում ստուգել դիմացինի դիրքորոշումը կոնկրետ օրինակով. վերցնում ենք, ասենք, Ֆիզուլիի շրջանը: Այդ շրջանում կային գյուղեր, որի 1/3-ը հայեր էին: Վերադարձնում ենք այդ գյուղերից մեկը, բայց մի պայմանով` գյուղ վերադառնում են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները: Մենք ասում ենք` էքսպերիմենտ ենք անում, կկարողանա՞ք ապահովել այդ գյուղի 20 հայ ընտանիքների անվտանգությունը: Եվ սպասում ենք Ադրբեջանի ռեակցիային: Ես կողմնակից եմ այս ձևի կոմպրոմիսի»: Սա Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքն է: Report.am-ի հարցին՝ արդյոք մտավախություն չկա, թե այդ 20 ընտանիքները կարող են արժանանալ Գուրգեն Մարգարյանի ճակատագրին, Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, մտավախություն չունեմ, դա միջազգային հանրության պատվի խնդիրն է»: Ի դեպ, քաղաքագետն ավելի հեռահար «կոմպրոմիսի» էլ անդրադարձավ. «Կտրականապես դեմ եմ, որ եթե պատերազմական գործողություններ սկսվեն, մենք գրավենք Կիրովաբադը: Ներողություն եմ խնդրում, բայց առաջինը կլինեմ, որ կգնամ և կկանգնեմ ու թույլ չեմ տա, որ մեր զորքերը մտնեն: Եթե Ադրբեջանը խախտի զինադադարը, մեր կոմպրոմիսը կլինի այն, որ մենք չենք գրավի Կիրովաբադը»:

No comments: