Sunday, July 18, 2010

Թող ոչ ոք չսպասի հայ-թուրքական սահմանի բացմանը. Դավութօղլու

Tert.am. 17-7-2010- Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը քննարկման թեմա չէ: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Ղազախստանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող լուրերին Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին սահմանի հնարավոր բացման վերբերյալ։ «Սահմանների բացման հարց մեր օրակարգում չկա: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ավելացնելով, որ թեման քննարկել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և ասել նրան, որ որևէ մեկն այդ հարցում սպասելիքներ չպետք է ունենա։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտարարել էր, թե Անկարան քննարկում է սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ կապված հայ-թուրքական ցամաքային սահմանը ժամանակավորապես բացելու հարցը:

No comments: