Thursday, July 29, 2010

Թուրքիայի արտգործնախարարություն ունի մամուլի նոր քարտուղար

Panorama.am. 29-7-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախօրեին նա հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը, Օզուգերգինին այդ պաշտոնում փոխարինելու է եկել Սելչուք Ունալը, որն աշխատում է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում: Իսկ Օզուգերգինը նշանակվելու է Խորվաթիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան: Օզուգերգինը նշել է, որ իր պաշտոնավարության ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն արագընթաց զարգացումների հորձանուտն է մտել. Թուրքիան միջնորդություն է ստանձնել իսրայելասիրական բանակցություններում, Հայաստանի հետ սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթաց, Սիրիայի հետ հանել է վիզային ռեժիմը և այլն:

No comments: