Thursday, July 29, 2010

ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ

Report.am. 29-7-2010- ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին այսօր հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները: «Մենք նախատեսում ենք այդ հանդիպումն անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք լրիվ պատրսատ ենք Իրանի հետ լուծել ուրանի` մինչև 20 տոկոս հարստացման և Թեհրանի հետազոտական ռեակտորի հետ կապված հարցերը, ինչպես նաև քննարկել ուրիշ ոլորտներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ Իրանի միջուկային ծրագրի իսկական էությունը»,- հաղորդել է լրագրողներին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու փաթեթին, որը ուժի մեջ է մտնելու առաջիկա երկու շաբաթների ընթացքում:

No comments: