Thursday, July 29, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆ ԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ Է ԳՆՈՒՄ

Report.am. 29-7-2010- Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի (ЗРК) С-300 ПМУ-2 «Ֆավորիտ» տիպի զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստին»: Ըստ թերթի` Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէքսպորտը» համապատասխան պայմանագիրը կնքել են դեռ անցյալ տարի, բայց դրա մասին մինչ այժմ չի հաղորդվել: Պայմանագրի արժեքը կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Սա բոլոր հետխորհրդային հանրապետությունների պատմության ընթացքում նոր ռազմական տեխնիկայի միանգամյա ամենաթանկարժեք գնումն է` նշում են «Վեդոմոստիի» կողմից հարցված փորձագետները: Թերթի աղբյուրների տվյալներով պայմանագիրն արդեն սկսել է ի կատար ածվել և կավարտվի առաջիկա երկու տարում: Նմանատիպ զենիթա-հրթիռային համալիրներ Ռուսաստանը վաճառել է Ալժիրին և Չինաստանին: Եղել է նաև պայմանագիր Իրանի հետ, որը սակայն չի իրագործվել:

No comments: