Thursday, July 29, 2010

«ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑՎԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԵԿԵԼ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ»

Հայտարարել է Կարսում Ադրբեջանի հյուպատոս Սուլեյմանովը «ԱԶԳ», 29-07-2010- Այս հայտարարությունն արվել է երեկ Իգդիրում: «Հաբերթուրք» կայքէջի վկայությամբ, Ադրբեջանի հյուպատոս Այհան Սուլեյմանովը Կարսից մեկնել է Իգդիր, որտեղ նրան դիմավորել է Իգդիրի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը: Նրանք միասին այցելել են «Նահատակ թուրքերի» հուշարձանն ու թանգարանը, Սուլեյմանովը մեխակներ է դրել հուշարձանին, ապա լրագրողներին արել է հայտարարություններ: Սուլեյմանովը, ըստ կայքէջի, ասել է, որ 1915-1918, ապա եւ 1992 թթ. հայերը հարձակվել են «թուրք ազգի» վրա եւ կոտորած սարքել: Նրա կարծիքով, ժամանակն է, որ աշխարհը հայերին ճանաչի որպես ագրեսոր եւ «կոտորած սարքող» ազգի, ինչի վկայությունը իբր Իգդիրի թանգարանում ցուցադրվող լուսանկարներն են: Հայերը, Սուլեյմանովի հավաստմամբ, կոտորած են սարքել նաեւ Խոջալուում, սակայն ընդունելով անմեղի կերպարանք, կոտորածների մեջ թուրքերին են մեղադրում: Կարսում Ադրբեջանի հյուպատոսն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցին, նշելով. «Սահմանի առնչությամբ թուրքական կառավարությունը խոսք է տվել: Մենք հավատում ենք, որ խոստումը կկատարվի: Քանի դեռ հայերը չեն ազատել օկուպացված տարածքները, սահմանը չի բացվի: Այդ մասին անձամբ խոստացել է մեծարգո վարչապետ Էրդողանը: Մենք չենք հավատում, որ սահմանները կբացվեն»: Ի դեպ, մենք էլ չենք ուզում, որ բացվեն, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանին նախապայմանների առաջադրումից: Ընդ որումՙ այս նախապայմաններից մեկը օկուպացված «ադրբեջանական» տարածքների հանձնումն է: Թուրքիան, իհարկե, «օկուպացված» է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ արցախահայությունը ազգային ազատագրական պատերազմ էր տվել եւ Հայաստանի օգնությամբ խայտառակ պարտության մատնել այն Ադրբեջանին, որը նախքան պատերազմական գործողություններին անցնելը, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում անասելի վայրենությամբ հայ լինելու համար կոտորում էր անզեն տղամարդկանց, անպաշտպան կանանց, երեխաներին: Իսկ «ադրբեջանական ժողովուրդ» կոչված Կովկասի երբեմնի թաթարը հերոսացնում էր մարդասպանին: Այդ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի լուր աշխարհի վայնասուն էին բարձրացնում. «Մենք յոթ միլիոն ենք, դեռ մեր թիկունքում էլ կանգնած է 70 միլիոնանոց Թուրքիան»: Հիրավի, 70 միլիոնանոց Թուրքիան զենք-զինամթերք եւ ավելի քան 3 հազար կամավորական տրամադրեց եղբայրական Ադրբեջանին: Սակայն ո՛չ Թուրքիայի աջակցությունը, ո՛չ ադրբեջանական շարքերում հայտնված աֆղան, չեչեն, ուկրաինացի վարձկանները ի զորու չեղան փրկելու Ադրբեջանին խայտառակ պարտությունից, քանի որ անպաշտպան կանանց, երեխաներին սպանելիս արիացող «սումգայիթյան հերոսները» ռազմի դաշտում հայ զինվորի առջեւ պոչատ բորենու կերպարանք էին ընդունել, որ առանց հետ նայելու ճողոպրեն ռազմի դաշտից, այդ թվումՙ Խոջալուից: Ճողոպրելիս, այս մարդասպանները զենքն էլ շպրտում էին, որ հանկարծ չխանգարի: Ակնհայտ է, որ իր իսկ սանձազերծած պատերազմում պոչատ բորենու կերպարանք ընդունած հերոսների վրա հույս դնելու դեպքում Ադրբեջանն այլ ընտրանք չէր ունենալու, քան զինադադար կնքելու թախանձագին խնդրանքով հայկական կողմին դիմելը: Արցախյան պատերազմի պարագայում, խնդիրը, սակայն, ադրբեջանցի հրոսակի թախանձագին խնդրանքը չէ միայն, այլ կատարյալ հիասթափությունը ավագ եղբայր Թուրքիայից, որն ընդամենը կարողացավ շրջափակման ենթարկել Հայաստանին, փոխանակՙ հարձակման ենթարկի: Համենայն դեպս, ժողովուրդը մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրությունն է, այլ ոչ թե ոչխարի հոտ: Հետեւաբար նրա արժեքը գլխաքանակով չի որոշվում: Նույնը վերաբերում է նաեւ մեծ եղբայրներին: Քանի որ մինչեւ 20-րդ դարի 20-ական թթ. Կովկասի թաթարներ կոչվող ադրբեջանցի հրոսակը պատմություն չունի, իբրեւ ժողովուրդ ոչ թե պատմականորեն է կազմավորվել, այլ «ադրբեջանական» է կոչվել Խորհրդային Միության հիմնադիրների քաղաքական հաշվարկներով, հետեւաբար նա գնահատում է գլխաքանակը, մեկ էլՙ մարդասպանին: Հայ սպանելու դեպքում նա փառաբանում է մարդասպան ստահակին, որպեսզի մոռանա ժողովրդի իր կոչման մասին: Այլ կերպ, նա չի կարող նմանվել բորենիների ոհմակին: Ի դեպ, գլխաքանակով է գնահատվում նաեւ բորենիների ոհմակը: Կարսում Ադրբեջանի հյուպատոս Սուլեյմանովը մասնակցե՞լ է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի կոտորածներին, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ այս արարածը իբրեւ ադրբեջանցի չի կարող դուրս լինել սեփական ոհմակից, ակնհայտ է: Այլապես, նա Խոջալուի մասին զազրակություններ դուրս տալուց առաջ կմտաբերեր Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն եւ կմտածեր, թե ադրբեջանցի այսպես կոչված ժողովուրդը ո՞ր արժանիքի համար է փառաբանում «սումգայիթյան հերոսներին», ղարաբաղյան պատերազմում ռազմի դաշտից ճողոպրած լինելո՞ւ, թե՞ անզեն հայ տղամարդկանց, անպաշտպան կանանց, երեխաներին սպանելիս գործադրած միջնադարյան դաժանության համար: Ըստ երեւույթին, Սուլեյմանովին եւս չի հաջողվում թոթափել գլխաքանակի գործոնի ազդեցությունը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: