Thursday, July 29, 2010

Արցախի անկախության և անվտանգության հարցերը սկզբունքային են

Aysor.am. 28.07.2010- «Փոխզիջումներին բոլորս ենք կողմ, սակայն զիջումներին` ոչ: Եկեք լուծենք Արցախի անկախության կարգավիճակի հարցը, ապա` անդրադառնանք հողերի վերադարձին»: Նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: «Մեզ համար առաջանային և սկզբունքային հարց է Արցախի անկախության լուծումը, սակայն միևնույն ժամանակ նրա անվտանգության հարցը ևս պակաս կարևոր չէ»,- ասաց Ալեքսանյանը և ավելացրեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա արդեն իսկ փոխզիջում է: Անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը` Կոսովոյի վերաբերյալ` Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ դա խորհրդատվան եզրակացություն է, և այն կարող է հիմք հանդիսանալ` քաղաքական դաշտից քննարկումներն իրավական դաշտ տեղափոխելու համար: ՀՀԿ-ականը կարծում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը պետք է լինի ճիշտ ժամանակին. «Դա պետք է պահել որպես խաղաքարտ և այն ցույց տալ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»:

No comments: