7or.am. 2-7-2010- «Հրապարակ» թերթում տեղեկատվություն էր տարածվել, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բանագնացի միջոցով Վանո Սիրադեղյանին խնդրել է միջամտել ՀՀՇ-ի ներսում կատարվող իրադարձություններին և ազդել Արարատ Զուրաբյանի վրա, որ նա հպատակվի իրեն։ Նույն այդ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանո Սիրադեղյանը չի մերժել առաջնորդին և օրերս նամակ է հղել Զուրաբյանին, որտեղ հորդորել է ենթարկվել Տեր-Պետրոսյանին և չքանդել ՀՀՇ-ն։
«7օր»-ի հետ զրույցում ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է, թե նման տեղեկության իրենք չեն տիրապետում։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ նշել է, թե այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և պարզապես ասեկոսեներ են։
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment