Saturday, July 17, 2010

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐԱՆ

Հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրան կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

No comments: