Saturday, July 17, 2010

Թուրքիայի դաշնակից լինելը այնքան էլ ընդունելի չէ Իրանում

«Իրանը չի կարող հույս դնել ո'չ Թուրքիայի, ո'չ էլ տարածաշրջանի որևէ երկրի վրա: Այդ իսկ պատճառով, մենք կարող ենք ասել, որ Թեհրանը իրական դաշնակիցներ չունի: Կան որոշակի քայլեր Թուրքիայի, և Սիրիայի կողմից, սակայն նրանք նույնպես չեն համարվում իրական դաշնակիցներ»,- այս մասին հայտարարել է իսլամական հեղափոխության նախկին հրամանատար, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի զինվորական խորհդական գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին: Այս մասին հաղորդում է «Ռեգնում»-ը` հղում անելով «Մլիեթ» պարբերականին: Գեներալի կարծիքով Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն` ԱՄՆ դաշնակիցն է, Սիրիան նույնպես չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: «Այնպես որ, մենք չենք կարող հույս դնել ոչ մեկի վրա, բացի մեր ուժերից»,- հայտարարել է նա:

No comments: