News.am- 7-7-2010- Օրեր առաջ փոխպատրիարք ընտրված արք. Արամ Աթեշյանը հուլիսի 5-ին հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուի հետ։
Ստամբուլի նահանգապետը նախ շնորհակալություն է հայտնել այցի համար եւ շնորհավորել է արք. Արամ Աթեշյանին՝ փոխպատրիարք ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում նահանգապետը հետաքրքրվել է Թուրքիայի հայ համայնքով եւ իր խոսքում շեշտել հայերի կարեւոր ներդրումը երկրի զարգացման ու վերելքի մեջ։
Հրաժեշտից առաջ Ստամբուլի նահանգապետը, փոխպատրիարք Արամ Աթեշյանի միջոցով իր ջերմ ողջյուններն է փոխանցել հայ համայնքին։
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment