Tuesday, July 6, 2010

Արմինեն դարձավ Նեջմիե կամ հայերի բռնի իսլամացման նոր փուլ Թուրքիայում

Tert.am. 6-7-2010- Թուրքիայում հայերի բռնի իսլամացման նոր փուլ է սկսվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանից Թուրքիա արտագաղթողները ստիպված ենթարկվում են կրոնափոխության։ Ըստ թուրքագետի՝ բազմաթիվ հայաստանցի կանայք այսօր մեկնում են Թուրքիա, ամուսնանում են թուրքերի հետ և ընդունում իսլամ։ «Նույնիսկ թուքական թերթերում երբեմն հոդվածներ են տպագրվում՝ «Արմինեն դարձավ Նեջմիե» և այլ վերնագրերով»,- նշեց թուրքագետը։ Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայում հաստատված հայերը, բիզնես միջավայրին ընտեգրվելու համար, նույնպես ընդունում են իսլամ։ «Մենք պետք է սա ուսումնասիրենք այս պահին և փորձենք կանխել։ Հակառակ դեպքում մի 2-3 տասնամյակ անց մենք ստպված կլինենք ուսումնասիրություններ իրականացնել 21-րդ դարասկզբին բռնի կրոնափոխված հայության մասին»,- ընդգծեց նա։

No comments: