7or.am. 6-7-2010- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ Ստամբուլի հայոց պատրիարքարանի տեղապահ է ընտրվել Թուրքիայի իշխանությունների թեկնածուն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետը հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունների կողմից հայոց պատրիարքարանում ընտրությունների անցկացմանը միջամտելը Թուրքիայի ձեռքին խաղաթուղթ է հանդիսացել հայ-թուրքական հարաբերություններում օգտագործելու համար։
-Այս խաղաքարտն այս պահին սառեցված է, և հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ կարող է որոշակի վերակերպավորումների ենթարկվել։ Այսինքն, որոշակի փոփոխություններ արվել են։ Սպասելի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում, միգուցե, որպես բարի կամքի դրսևորում, թույլ տրվեր անկացնել համապատրիարքի ընտրություններ, բայց քանի որ նրանց ռեսուրսները բվարար չէին իրենց թեկնածուին անցկացնելում, և հայ-թուրքական հարաբերություններն էլ մտան փակուղի, ու սառեցվեց այս ամբողջը, նրանք իրենց խաղաքարտը չօգտագործեցին,-ասել է Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշել է, թե ինքը սպասում է, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ զարգացման դեպքում թուրքական կողմը շահարկելով պատրիարքության հարցը՝ ինչ-որ քայլեր կփորձի անել՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար, ինչպես անում է Աղթամարի եկեղեցու դեպքում։
-Նմանատիպ իրավիճակ, երբ Ստամբուլի հայ համայնքին չի թույլատրվել պատրիարք ընտրել, Թուրքիայի հանրապետութունում եղել է ևս երկու անգամ՝ 1923թ., երբ ձևավորվել էր Թուրքիայի հանրապետությունը, և իշխանության էին եկել քեմալականները (նրանք վտարելով եղած պատրիարքին՝ 4 տարի թույլ չեն տվել ընտրություն անցկացնել) և 1944թ., երբ Թուրքիայում ծավալվում էին ազգայնամոլական ու պանթուրքիստական տրամադրությունները։ Սրանով կարող ենք եզրակացնել, որ անկախ վարչախմբերից և անկախ քաղաքական կուսակցություններից, որոնք իշխում են Թուրքիայում՝ փոքրամասնությունների ու հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է մնալ մերժողական, և համայնքային խնդիրները շատ հաճախ Թուրքիայի իշխանությունը օգտագործում է իր շահադիտական նկատառումների համար,-հավելել է Ռուբեն Մելքոնյանը։
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment