Saturday, July 17, 2010

Ազնավուրն ու Բեռլուսկոնին` նույն բեմում

Tert.am. 17-7-2010- Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում են հանդես գալ համատեղ համերգով: Թուրքական Hurryet օրաթերթի փոխանցմամբ, առաջիկայում Ազնավուրը համերգով հանդես է գալու Միլանի Duomo տաճարի հրապարակում, որտեղ 2009թ. դեկտեմբերի 13-ին Մասիմո Տարտալիան հուշանվեր արձանիկով կոտրել էր Բեռլուսկոնիի քիթը: Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ համերգի ժամանակ բեմ է դուրս գալու և երգելու է հանրահայտ շանսոնյեի հետ: «Մեծ հաճույքով եմ դիտելու համերգը: Սակայն համերգի ավարտին բեմ եմ դուրս գալու և մեծ մաեստրոյի հետ երգելու եմ երկուական ֆրանսերեն և իտալերեն երգեր»,- ասել է Բեռլուսկոնին: «Սիլվիո Բեռլուսկոնին գիտի իմ երգերը: Նրան շատ եմ հավանում որպես քաղաքական գործչի: Հիանալի համերգ է լինելու»,- հայտարարել է Շառլ Ազնավուրը:

No comments: