Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է։ Այս նախաձեռնության հեղինակը բրիտանացիներն են, սակայն հետո այն ընդունվել է նաև ՄԱԿ-ի կողմից։
Աշխարհի բազմաթիվ երկրներում հուլիսի 6-ին համբուրվելու մրցույթներ և այդ օրվան նվիրված զանազան միջոցառումներ են կազմակերպվում։
Ի դեպ, մի շարք մասնագետների պնդմամբ՝ համբույրը բուժիչ հատկություն ունի և նույնիսկ հրաշքներ է գործում. դրականորեն է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը։
Ըստ վիճակագրության՝ միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները՝ 12, իսկ հիսունն անց մարդիկ՝ մոտ 2 անգամ:
Մարդաբանները հայտնաբերել են, որ, ի տարբերություն տարածված կարծիքի, մարդկանցից բացի համբուրվում են նաև շիմպանզեներն ու օրանգուտանգները։ Իսկ մարդկային ցեղերի 10%-ը կարծում է, որ համբուրվելը զզվելի և անպարկեշտ երևույթ է։
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Շնորհաւոր համբուրողներին և համբուրւողներին :)
Post a Comment