Thursday, July 29, 2010

ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ “ՌՈՒՍԻՖԻԿԱՑՎՈՒՄ” Է

«Լրագիր» 29-9-2010- Հուլիսի 29-ի նիստում Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։ Այդ մասին հայտնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

No comments: