Monday, July 19, 2010

Թուրք զինվորականների գլխին պարկ քաշած ամերիկացի գեներալը սկսել է գովել թուրքերին

News.am. 19-7-2010- Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար ամերիկացի գեներալ Պետրեուսը (Petraeus), ով հայտնի է 2003-ին Հյուսիսիային Իրաքում մի խումբ թուրք զինվորականների գլխին պարկ քաշելով, մասնակցել է Աֆղանստանի մայրաքաղաքում թուրք սպաների կողմից զինվորական պատրաստություն ստացած 400 աֆղանստանցի սպաների երդման արարողությանը։ Թուրքիայում որպես «պարկային գեներալ» հայտնի Պետրեուսը աֆղան սպաների երդման արարողության ժամանակ իր ելույթն սկսել է թուրքերեն՝ «Բարեւ, ինչպե՞ս եք» արտահայտությամբ։ Աֆղանստանում թուրք զինվորականների ծառայությանը կարեւորություն տվող ամերիկացի գեներալը գովասանքի խոսքեր է հնչեցրել, սակայն կրկին անպատասխան է թողել թուրք զինվորականների գլխին պարկ քաշելու հետ կապված հարցը։

No comments: