News.am. 27-1-2011- Իրանը շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար ոչ թե որովհետեւ երկար դարեր մենք եղել ենք եւ շարունակում ենք լինել հարեւաններ, այլ նաեւ այլ պատճառներով: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Փաստացի Իրանը այն երկու երկրներից մեկն է, որի միջոցով մենք շփվում ենք արտաքին աշխարհի հետ: Իրանի հետ խնդիր ունենալը նշանակում է կտրել այն խողովակը, որով շնչում է Հայաստանը: Ուստի մենք այդ մասին մշտապես խոսում ենք ե՜ւ մեր եվրոպացի գործընկերների, ե՜ւ ԱՄՆ-ի, ե՜ւ Ռուսաստանի հետ եւ բոլորը մեր հարաբերությունների մասին գիտեն»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Իրանը մի երկիր է, որտեղ ապրում է շատ մեծ հայկական համայքն: Իհարկե, նրանք Իրանի քաղաքացիներ են, բայց Հայաստանի պետությունն ինչ-որ չափով պատասխանատվություն է կրում այն հայերի համար, ովքեր ապրում են այս կամ այն երկրում:
«Մեր գործողություններով մենք ուղղակի պարտավոր ենք չսադրել որեւէ անցանկալի գործողություն այդ համայնքների նկատմամբ»,- ասել է նա:
«Իրանի հետ մենք լավ տնտեսական հարաբերություններ ունենք: Հիմա մենք ուզում ենք իրականացնել մեծ կառուցվածքային նախագծեր: Կա պայմանավորվածություն Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել: Մենք սկսել ենք Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայան կառուցել: Կան նաեւ այլ, Հայաստանի համար շատ կարեւոր նախագծեր»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարեւոր են նաեւ նրա համար, որ ադրբեջանցիները, լսարանից կախված, փորձում են Ղարաբաղի հարցը ներկայացնել տարբեր ռակուրսներով: Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում, թյուրքալեզու ժողովուրդների հանդիպումների ժամանակ Ադրբեջանը փորձում է ԼՂ հարցը ներկայացնել որպես կրոնական, այսինքն հակամարտություն կրոնների միջեւ:
«Մեր նորմալ հարաբերություններ Իրանի եւ այլ մահմեդական երկրների, արաբական երկրների հետ շատ կարեւոր են: Դա մեզ համար հնարավորություն է նախ տեղ հասցնել ճշմարտությունը, երկրորդ, հաստատել այն կուրսը, որով գնում է Հայաստանը, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց հարմարավետ ու ապահով զգան արաբական եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Դրա շնորհիվ մենք կրոնական հակամարտություն չենք ունեցել: Իրանում հայկական եկեղեցիներ են կառուցվում, հայերը այդ երկրում կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ավանդույթները»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

No comments:
Post a Comment