Monday, July 19, 2010

Ֆ. Կաստրո. «Իրանի և ԱՄՆ–ի միջև պատերազմն անխուսափելի է»

7or.am. 19-7-2010- Կուբայի պետխորհրդի նախկին ներկայացուցիչ 83-ամյա Ֆիդել Կաստրոն հրապարկել է իր հերթական հոդվածը «Մտորումներ» շարքից։ Ըստ «Cubadebate»-ի հաղորդած տեղեկատվության՝ այնտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն անխուսափելի է։ Նա ընդգծել է, որ Իրանը հասել է 20 կգ նյութից 20% ուրանի ստացման, որը բավական է միջուկային զենք ստեղծելու համար։ Ֆիդելի կարծիքով՝ սա «ավելի շատ է խելքից հանում նրանց, ովքեր արդեն որոշում են կայացրել գրոհել Իրանը»։ Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարող փոխել այդ որոշումը, բացի դա, այդ մտադրությունն իրականացնելու պատրաստակամություն ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և այլ երկրները վաղուց էին կասկածում, թե Թեհրանը միջուկային զենք ստեղծելով է զբաղված, բայց ընդգծել էին, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ ռազմական գործողություն չեն սկսի։ Բացի դա՝ Թեհրանն իր կողմից հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում։

No comments: