Saturday, July 17, 2010

Պան Գի Մունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Իրանի Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի հետևանքով 27 մարդ մահացավ, իսկ 169 վիրավորվեց: «Այդ` առանց այն էլ անմարդկային ահաբեկչությունն առավել մեծ քննադատության է արժանի, այն պատճառով, որ կատարել են մարդկանց համար սուրբ վայրի մոտակայքում»,-ասվում է Պան Գի Մունի հայտարարության մեջ: Հաղորդում է «Իտառ Տասս»-ը: Հիշեցնենք, որ 2 պայթյուն էր որոտացել Իրանի հարավում` Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանագծին` Զահեդան քաղաքի շիական մզկիթի մոտ: Դրանց պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունիթական Ջունդալլա խմբավորումը: Ավելի վաղ ահաբեկչությունը դատապարտել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` պայթյուններն անվանելով հրեշալի և նշել, որ հանցագործները պետք է պատժվեն այդ արարքի համար:

No comments: