Tuesday, July 20, 2010

Ծխելու դեմ պայքարի համար Էրդողանը ԱՀԿ-ից դիպլոմ է ստացել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարգևատրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվավոր դիպլոմով՝ ծխելու դեմ պայքարին ակտիվորեն մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է Hurriyet-ը, պարգևատրման արարողության ժամանակ Էրդողանը նշել է, որ շատ գոհ է Թուրքիայում ծխելու դեմ պայքարի նախաձեռնողներից մեկը դառնալու համար։ Հիշեցնելով, որ երկրում ծխելուց առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է 100 հազար մարդ՝ նա ընդգծել է, որ մահացու սովորությունը վնասում է ինչպես պետության տնտեսությանը, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեին։ Նա նաև նշել է, որ հասարակական վայրերում ծխելու արգելք մտցնելուց ի վեր Թուրքիայի քաղաքացիները ակամայից տնտեսել են 1,5 մլրդ լիրա։ Ավելի վաղ նա ուշադրություն էր հրավիրել նաև հարբեցողության խնդրի վրա՝ կոչ անելով մարդկանց ալկոհոլի փոխարեն խմել բնական հյութ։

No comments: