Saturday, July 31, 2010

Հայաստանում ծնունդներն աճել են, մահերը՝ նվազել

Tert.am. 31-7-2010- Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված ծնունդների թիվը կազմել է 21 015՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.1%-ով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ նույն ժամանակահատվածում արձանագրվել է մեռելածնության 422 դեպք՝ 2009թ. հունվար-հունիսի 420-ի համեմատ: Առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է մահացության 14 377 դեպք, 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 1.9%-ով պակաս: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 10.6% աճ։ Գանցվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 294 դեպք, որի 85.4%-ը կազմել են մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը: Նույն ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության մեկ դեպք։ 2010թ. առաջին կիսամյակում ծնվածները 1.5 անգամ գերազանցել են մահացության դեպքերը:

No comments: