Saturday, July 31, 2010

Ադրբեջանցի պատգամավոր. Բաքուն կհամաձայներ գնալ Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների, եթե...

News.am. 31-7-2010- Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների կարող է գնալ միայն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրս բերումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Այդըն Միրզազադեն։ «Եթե հայկական զորքերը չլինեին ադրբեջանական հողերում, այդ ժամանակ Բաքուն հավանաբար կհամաձայներ գնալ Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների»,-հայտարարել է Ա. Միրզազադեն՝ մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, թե հնարավոր չէ խաղաղության հասնել՝ առանց ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցության: «Օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման դեպքում Ադրբեջանի կենտրոնական իշխանությունը կարող է լուրջ բանակցություններ անցկացնել Ղարաբաղի հայկական համայնքի ղեկավարների հետ եւ կհանգեն երկու կողմերին էլ բավարարող արդյունքի»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

No comments: