Thursday, July 29, 2010

Տաջիկստանը պաշտպանում է Իրանի միջուկային ծրագրերը

News.am. 29-7-2010- Տաջիկստանը պաշտպանում է Իրանին` միջուկային էներգետիկայի ոլորտում խաղաղ նպատակներով հետազոտություններ իրականանցելու հարցում: Այս մասին հայտարարել է Տաջիկստանի ԱԳ նախարար Խամրոհոն Զարիֆին՝ հուլիսի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ: «Մենք դեմ ենք աշխարհի որեւէ անկյունում միջուկային զենք արտադրելու ցանկացած եղանակի, այդ թվում նաեւ Իրանում: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի ոլորտում հետազոտություններ անելու Իրանի իրավունքը: Դա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի եւ Տաջիկստանի միջեւ ապագայի համար կան հեռանկարային պլաններ:

No comments: