Friday, July 30, 2010

Ռուսաստանը C-300 չի մատակարարում Ադրբեջանին

Tert.am. 30-7-2010- Рособоронэкспорт-ը հերքել է Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոնի վաճառքի մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրին C-300 զենիթահրթիռային համակարգի մատակարարման մասին պայմանագիր գոյություն չունի»,- ասել է Рособоронэкспорт-ի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն։ Հիշեցնենք, որ ռուսական զենիթահրթիռային համակարգի վաճառքի մասին տեղեկություն էր տարածել Ведомости-ն՝ նշելով որ Ադրբեջանի ՊՆ–ի և Рособоронэкспорт–ի միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է դեռևս անցյալ տարի, սակայն այդ մասին մինչև այժմ հայտնի չէր։

No comments: