Panorama.am. 31-7-2010- Ամերիկացի հոգեբանները բացահայտել են երջանկության գաղտնիքը: Երջանկության հիմնական բանալին մասնագետները համարում են մանրուքներից ուրախանալու ունակությունը: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նրանք պնդում են, որ բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն, այն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կարողանում են մանրուքներից ուրախանալ, ավելի մեծ տարիքում հաղթահարում են մի շարք հիվանդություններ և ապրում են 7 տարի ավելի շատ, քան երջանկության րոպեները կորցնողները:
Բացի այդ, իսկական երջանակություն մարդ կարող է զգալ 70 տարեկանից հետո: Մարդկանց երջանիկ դարձնող չափանիշներն են` երջանիկ պահերը կիսել շրջապատի հետ, վերլուծել հաճելի հիշողությունները, ավելի հաճախ գովել ինքդ քեզ քո մեջ, ներքին կենտրոնացում գեղեցիկ զգացողությունների վրա, մտածել միայն լավ բաների մասին, ծանրաբեռնվել այնպիսի գործով, որը դուր է գալիս քեզ, ձգտել երջանկություն նույնիսկ ոչ շատ երջանիկ պահերի, նշել քո կյանքի հիշարժան պահերը ինքդ քեզ համար, հեռու քշել վատ մտքերը, վախն ու կասկածները, ինչքան հնարավոր է հաճախակի ասել «շնորհակալություն»:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment