Panorama.am. 31-7-2010- ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքէջում ավելացվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի անունը, որը մինչ այդ բացակայում էր: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նշված են նաև տարբեր երկրներում ԱՄՆ 32 դեսպանների կամ այլ պաշտոններում թեկնածուների անուններ:
Օգոստոսի 3-ին, ըստ կայքէջի, տեղի է ունենալու թեկնածուների գործնական հանդիպում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի նախագահությամբ:
Նկատենք, որ ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Panorama.am-ի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ այդ օրը, օգոստոսի 3-ին Հանձնաժողովում տեղի կունենա թեկնածուների քվեարկություն իրենց պաշտոններում:
«Քվեարկություն է լինելու ոչ թե հանդիպում, քանի որ հանձնաժողովի նախորդ նիստերն էլ կոչվել են «հանդիպում» և դրանց ժամանակ քվեարկություն է տեղի ունեցել»,- ասել էր Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումներ հուլիսի 22-ին արդեն իսկ տեղի են ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment