Sunday, July 18, 2010

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ ԵՆ

«Լրագիր» 17-7-2010- Ալմաթիում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «այս անգամ չստացվեց», եւ Բաքուն կրկին կփորձի: Նա ասել է, որ Ադրբեջանը հույս ուներ համաձայնության գալ Հայաստանի հետ, սակայն Հայաստանը կրկին բարձրացրել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նա ասել է, որ տպավորություն ունի, որ Հայաստանը ցանկություն չունի կարգավորել հարցը: Սկզբից պետք է լուծել տարածքների հարցը, ասել է Մամեդյարովը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայն է բացել բոլոր կոմունիկացիաները, եթե վերադարձվեն հինգ հարավային շրջանները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է, որ նրանք սպասում էին արդյունքների, բայց ոչինչ չի ստացվել:

No comments: