Tert.am. 2-7-2010- Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրականանում են իր բոլոր կանխատեսումները. հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ կա։
Ըստ նրա՝ եթե հայկական կողմն զգում է, որ պատերազմի վտանգ կա և վախենում է, նշանակում է՝ պատերազմ կլինի։
Ադրբեջանական դիվերսիոն խմբի հունիսի 18-ի հարձակումը Հովհաննիսյանին անցյալից դրվագներ է հիշեցնում. «Դա նույնն էր, ինչ տեղի ունեցավ ռուս-վրացական 5-օրյա պատերազմից առաջ։ Դա նույն քայլն է, ինչ Հիտլերն արեց պատերազմից 2 ամիս առաջ՝ հետախուզական ինքնաթիռ ուղարկելով Մոսկվա»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի այդ հարձակումը մեր կողմից արժանի հակահարվածի չարժանացավ, ինչն էլ հակառակորդին կմղի պատերազմի։ «Մեզ մոտ բոլորը լավատես են, ասում են՝ լավ կլինի»,- ընդգծեց նա։
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment