Monday, July 19, 2010

Բնապահպանական վտանգ Ադրբեջանի տարածքից. Անհանգստացած են իրանցի ֆերմերները

Panorama.am. 19-7-2010- Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից` Իրանի Արդեբիլ նահանգի, ազգաբնակչությունն անհանգստացած է, որ հրեաները Ադրբեջանի տարածքից սպառնում են իրենց բնապահպանական անվտանգությանը: Այդ մասին հայտնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը: «Հրեաները Ադրբեջանի Հանրապետության տարածքում լայնածավալ հողատարածքներ են գնել, և հաշվի առնելով վերջիններիս թշնամական վերաբերմունքն իրանցիների հանդեպ, ապագայում հնարավոր է, որ ադրբեջանական տարածքներից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական տարածք»,- նշված է կայքում: Արդեբիլ նահանգը Իրանի առանցքային գյուղատնտեսական շրջաններից է, որի բնակչության ավելի քան 40 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ: Ադրբեջանի հետ ունի մոտ 380 կմ ընդհանուր սահման:

No comments: