Thursday, July 29, 2010

ՈՍԿԱՆ ԱՐՔ. ԳԱԼՓԱԿՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Աթենք, “Հայաստան լրատու”, 28.07.2010. - Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի տարածած հայղորդագրության համաձայն, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրի համաձայն, ՀՀ Զինված ՈՒժերին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ կուրսանտների ուսումնառության մշտական աջակցության ցուցաբերման համար ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան” մեդալով պարգևատրվել է Տ.Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ սրբազանը, “Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից հանդես է եկել զանազան հայրենասիրական նախաձեռնություններով` այդ կերպ իր անձնական լուման ներդրել հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում”:

No comments: