Tert.am. 22-7-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հյուսիսային Իրաքի համար գործածել է «Քրդստան» բնորոշումը:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում հուլիսի 15-ին տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 22 մարդ, ցավակցական ուղերձ է հղել Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մեսուդ Բարզանիին:
Թուրքական պարբերականը, վկայակոչելով քրդական լրատվամիջոցները, ցավակցական ուղերձից մեջբերում է հետևյալ նախադասությունը. «Իրաքի Քրդստանի տարածաշրջանի հարգարժան նախագահ Մեսուդ Բարզանի»:
Նշենք, որ մինչև օրս պաշտոնական Անկարան Քրդստանի համար գործածում էր «Հյուսիսային Իրաք», «Իրաքի հյուսիսային հատված», «Իրաքի քրդական շրջան» արտահայտությունները:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment