Tert.am. 8-7-2010- Հարավային Կովկասը շարունակում է մնալ անկայուն տարածաշրջան, և միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ինչպես հակամարտության կարգավորմանը, այնպես էլ ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս մասին ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ԵԱՀԿ մշտական խորհրդի այսօրվա նիստում։
Սեմնեբին խոսել է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայությանն ուղղված ԵՄ ջանքերի մասին։
«Այդ ջանքերն արդյունավետ կլինեն միայն միջազգային հանրության միասնական մոտեցման դեպքում։ Այդ առումով, ԵԱՀԿ դերը, որին նախապատվություն է տալիս ԵՄ–ն, խիստ կարևոր է»,– ասել է նա։
Սեմնեբին ընդգծել է, որ տարածաշրջանում չլուծված հակամարտությունների լուծումը մնում է ԵՄ գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։
«Չլուծված հակամարտությունները Հարավային Կովկասում տարածաշրջանի կայունությանը սպառնացող հիմնական վտանգն են, քանի որ ստատուս քվոն անկայուն է, և չի բացառվում լարվածության մեծացում։ Դրա ապացույցն է 2008թ. իրադարձությունները Վրաստանում»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Շփման գծում տեղի են ունենում զինված հարձակումներ՝ մահվան ելքով»,– ասել է նա։
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment